Քրիստինե Հալաջյանը, ով առավել հայտնի է որպես Լոսի Քիսո, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հայրական տնից՝ կից գրելով.
«Նիկոլ Փաշինյանի մայրիկի՝ տիկին Երջանիկի հետ»։
Հավելենք, որ օրերս տեղեկություն էր հայտնվել, որ Քրիստինե Հալաջյանը «X զորամաս-թանգարանում» «Տիգրան Մեծ» մեդալով է պարգևատրվել ՀԱԲ-ի կողմից ( «Հայոց ազգային բանակ» ռազմական միավորում)։
Ավելի ուշ, կայքերից մեկը պարզել է, որ «Հայոց ազգային բանակ» ռազմական միավորման հրամանատար Արամ Թորգոմյանը, նույն ինքը՝ Արամոն, հերքում է, թե ինքը կամ իր միավորման տղաներից որևէ մեկը «Տիգրան Մեծի» շքանշանով պարգևատրել է Քրիստինե Հալաջյանին, կամ որ նույնն է՝ «Լոսի կարտոլ» Քիսոյին։
Նկատենք, որ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ «X զորամաս-թանգարանում», ոմն Գագիկ Մնացականյան, ներկայանալով որպես ՀԱԲ հրամանատարի տեղակալ, ՀԱԲ-ի անունից մեդալ է շնորհում Լոսի Քիսոյին։
Մանրամասները՝ ստորեւ.