Ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը, ով սկանդալային հայտարարությունների համար պարբերաբար հայտնվում է հասարակության քննադատությունների կենտրոնում, այժմ Հայաստանում է:
Այսօր նա այցելել է Շիրակի մարզ, ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով քննադատել է Գյումրիի «Մայր Հայաստան» արձանը՝ ընդգծելով, որ տարածքում «տիրում է բացասական էներգիա»:
«Սա սատանայի արձան ա հետևից, երախով նայում ա Շիրակի մարզին: Դրա համար էլ Շիրակը ոտքի չի կանգնում, համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը»,- հայտարարել է նա:
Համացանցում օգտատերերը սկսել են քննարկել և քննադատել Հալաջյանի այս հայտարարությունները:


