▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզիանան ճանաչեց Արցախը

ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սենատորները միաձայն քվեարկել են սենատոր Մյուրեյի ներկայացրած թիվ 151 բանաձևի օգտին, որում ասվում է, որ ԼՂՀ-ն զարգանում է որպես ազատ ու ժողովրդավարական պետություն:

Սենատոր Մյուրեյը նաև պատմական տեղեկանք է ներկայացրել Արցախի մասին: Տեղեկանքում ներկայացվում է, որ 1921թ. ԼՂ-ն բռնակցվեց Ադրբեջանին, իսկ 1988թ. փետրվարի 20-ին ժողովուրդը անկախության համար պայքար ծավալեց, որն ավարտվեց ինքնիշխան Արցախի հռչակմամբ:

Բացի ԼՂՀ անկախության ճանաչումից` Լուիզիանայի Սենատը նաև կոչ է արել ԱՄՆ  կոչ նախագահին և Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունն ու համակողմանի աջակցություն ցուցաբերել նրա զարգացման ու անվտանգության ապահովման համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին