ArmLur.am-ը գրում է. Կայքի տեղեկություններով` երեկ Երեւանում գտնվող «Լունապարկ» հանգստի գոտում արտակարգ դրություն է ստեղծվել: «Լունապարկ» հանգստի գոտու գործադիր տնօրեն Սուրեն Գյուլանբարյանը կայքիհետ զրույցում պատմեց, որ կարուսելներից մեկն աշխատել է ու հանկարծակի կանգնել: Ինչի արդյունքում էլ կարուսելում գտնվող երեխաները ցավեր են ունեցել, հոսպիտալացվել են բժշկական կենտրոններից մեկը, սակայն բոլորին դուրս են գրել և միայն մեկին պետք է վիրահատեն:
«Եկել է միանգամից կանգնել է, հարվածի ուժից առաջ են եկել նստածները բնականաբար ցավեր են ստացել: Հիմա նրանցից մեկը պառկած է, սպասում են որ վիրահատեն», – նշեց նա, հավելելով, որ մյուսների մոտ ամեն ինչ կարգին է:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում