▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարում Աշոտ Փաշինյանը չէ. պարզաբանում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանն իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ, գործընկեր

Մի շարք կայքերում տեսա, որ տարածվում է այս լուսանկարը և ներկայացվում, որ զինվորը ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանն է։ Լուսանկարում Աշոտ Փաշինյանը չէ։

Լուսանկարն արվել է մի քանի օր առաջ Կենտրոնական հավաքակակայանում և հագուստից ու համարից էլ ակնհայտ է, որ երիտասարդը նոր է մեկնում զինվորական ծառայության։

Ի դեպ զորացրվողները տուն են վերադառնում զինվորական համազգեստով։

Բարի և անփորձանք ծառայություն մաղթենք մեր նորակոչիկին»

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին