▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դարձել է քաղաքական բանդայի մասնակից․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դարձել է քաղաքական բանդայի մասնակից
Էդմոն Մարուքյանը և իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը վերջին ժամանակներում իրավացիորեն ստացել է «Լուսահոգի» անվանումը, միացել է Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, ոչնչացնելու հակապետական և ապազգային գործին։ Այն հանգամանքը, որ նշված անձն ու իր կուսակցությունը սպասարկում են այս հանցավոր ռեժիմի հանցավոր մտադրությունները, վաղուց բացահայտված է։

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-3/arsen_babayan.jpg

Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավորներն աննախադեպ հայտարարություն են տարածել, որտեղից բացահայտվում է նաև, որ «Լուսավոր Հայաստանը», իր ղեկավարով հանդերձ, մաս են կազմում այն քաղաքական բանդային, որը կոչվում է ՀՀ իշխանություն և որը հետևողականորեն կործանում է պետականության հիմքերից գլխավորը՝ դատական իշխանությունը։ Պարզվում է Էդմոն Մարուքյանը հիմա էլ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարարին, որն էլ, բնականաբար, ընդունելով «փայլուն» փոխանցումը վերցրել և դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է հարուցել։ Հաղորդման պատճառն այնքան ծիծաղելի է, որ անգամ Հովիկ Աղազարյանը կծիծաղեր։ Էդմոն Մարուքյանը միջնորդել է դատավորին պատժել այն բանի համար, որ այդ դատավորն անձամբ չի ընթերցել վճռի եզրափակիչ մասը։ Սա այն պայմաններում, երբ օրենսդրությունն այդպիսի որևէ պահանջ չի դնում կոնկրետ դատավորի վրա, իսկ այն դատավորը, որից Էդմոնն ակնկալում էր լսել վճռի հրապարակումը, եղել է կորոնավիրուսով վարակված և որպեսզի արդարադատությունը չտուժի՝ օնլայն միացել է դատական նիստին։
Անցնելու են ժամանակներ, փոխվելու են շատ իշխանություններ, բայց պատմությունը չի մոռանալու Հայաստանի Հանրապետությունը կործանողներին ու նրանց կամակատարը դարձած հայտնի «Լուսահոգիներին»։
Հարգելի՛ իրավաբաններ, փաստաբաններ, նախկին ու ներկա դատավորներ, պետությունը պաշտպանելու անհրաժեշտությունն օրհասական է։ Վաղը ուշ է լինելու։ Մեր երեխաներին պատասխան չենք ունենալու։ Անհրաժեշտ եմ համարում կազմակերպել շտապ քննարկումներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին