▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրող. Րաֆֆի Հովհաննիսյանին «գործ» են տալու, լավ էլ պահանջներ է դրել...

Խնդիրն ամենեւին էլ անձը չէ: Ասել է` Րաֆֆին չէ:
Հայաստանում շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, որը չենք ցանկանում նկատել:
Նախ, կարծում եմ` առաջիկա օրերին Հայաստանում կգտնվի եւ կամ կգտնվեն քաղաքական ընդիմադիր ուժեր, որոնք կշնորհավորեն Սերժ Սարգսյանին:
Վերջինիս լեգիտիմացնելու գործընթացն սկսված է, եւ բավականին բարձր նոտայով: Խոսքը Վ. Պուտինի բավականին խոսուն եւ արագ շնորհավորանքի մասին է, ուր վերջինս նաեւ իրորեն ոչ հատուկ «ջերմությամբ» ընդգծումներ է արել. կարճ ասած` գովել է Սերժ Սարգսյանի հմուտ քաղաքականությունը, որպես բարձր «ավատարիետ» ունեցող գործչի:
Ընդորում, եւ դա այն ժամանակ, երբ Հայաստանում, ինչպես նշում է ոչ անծանոթ ֆեյսբուքաբնակ պարոն Աշոտյանը, այս ընտրություններում, փաստորեն, հաղթեց ԵԺԿ-ն: 
Առավել ստույգ` ԵԺԿ անդամ հայաստանյան երկու կուսակցությունները:
Եւ դա այն ժամանակ, երբ առավել ընդգծված ռուսամետ ընդդիմությանը փոխարինելու եկավ արեւմտյան պրոեկտի համարում ունեցող Րաֆֆին:
Չնկատվող փոփոխությունը հենց սա է`«դվա վ օդնոմ»` բոլոր ուղղություններով:
Հա, ի դեպ, «դորոգիյե». Րաֆֆին մեկ-երկու հուժկու ասուլիս էլ կտա ու «էս գործը» կպրծնի:
Ավելի շուտ` նոր գործը կսկսի:
Ասել եմ արդեն` «գործ» են տալու: Լավ էլ պահանջներ է դրել: 
Քննարկումներ են գնում, ու դրանք էպեջա թեժ են:

 

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին