▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գլդոնով հետևում եմ ասֆալտի ծածկույթի խտացման մակարդակին․ Սուրեն Պապիկյան

Ինչպե՞ս Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խորը շունչ քաշեց

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Էրդողանը Բաքվում անդրադարձել է Արցախի հարցին

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել. . .

Գրիգորի Հայրապետովը ազատվել է ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնից

Ձեզ տեսնենք, տղե՚րք...Նիկոլ Փաշինյանը՝ մեր հավաքականի ֆուտբոլիստներին

Այժմ պետք է ավելի շատ գործի մասին մտածենք. Արմեն Սարգսյանը՝ Գեորգի Գախարիային

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար

Ելույթս ընդհատվեց ծափերով, իսկ հետո մոտենում էին և շնորհակալություն հայտնում. Արարատ Միրզոյան

Եվրո-2020․ Ֆինլանդիա-Հայաստան. ՈւՂԻՂ

Վիտալի Բալասանյանը փակագծերը չի բացում

Յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է և լուծումներն էլ պետք է բխեն դրանց. . .

Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ է մեկնել Էկոնոմ դասով. «Արմենիա» ավիաընկերություն

Մեր պարբերական հանդիպումներից ոչ բոլորի մասին է հանրությունը տեղեկանում. Փաշինյանն ընդունել է. . .

Դավիթ Սանասարյանը ներկայացրել է ողջ եղելությունը «դեպքի» վայրից

Գեորգի Գախարիայի հետ հանդիպումը շարունակում ենք ընդլայնված կազմով. Նիկոլ Փաշինյան

Աննա Հակոբյանը Ժնևի հյուրանոցի ննջասենյակից սելֆի է հրապարակել

Հայկ Մարությանի անունից շնորհակալություն եմ հայտնում Տարոն Մարգարյանին. Անի Սամսոնյան

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

«Մարտի 1-ի» գործով դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում

Մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն. Արսեն Թորոսյան

«Տեղի է ունենում ապօրինի շինարարություն». Զարուհի Փոստանջյանն ահազանգում է

Հայ-վրացական նոր մակարդակի հարաբերությունները վերջին 1,5 տարվա ձեռքբերումներից է. Նիկոլ Փաշինյան

Ուրախ եմ Երևանում հյուրընկալել Վրաստանի իմ գործընկերոջը. Նիկոլ Փաշինյանի տեսանյութը Բ-26-ից

Արամ Օրբելյանը ՍԴ-ում գաղտնի հանդիպումներ է ունեցել Հրայր Թովմասյանի հետ․ հրահանգ է եղել. . .

Կին պաշտոնյան կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ-ի բացահայտումը

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու. Գագիկ Սուրենյան

Անընդունելի եմ համարում ուրիշի արտաքինի վերաբերյալ քննադատություններ անելը. ես շատ հպարտ եմ.. . .

Ոստիկանությունն ուսումնասիրում է Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վթարի ենթարկելու մասին. . .

Փաշինյանն ու ՄԽ համանախագահներն անդրադարձել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլերին

Կոչ կանեմ չտրվել էժանագին սադրանքների. Արայիկ Հարությունյան

«Սա յազվություն չէ. պատրաստ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ». Հրանտ Բագրատյան

Գերհզոր արագությամբ ավելանում է անհայրենիք մանկուրտների, դավաճան լակոտների գլխաքանակը. Նաիրա. . .

Բոլորով գնում ենք դբա լավը․ Նիկոլ Փաշինյան

Նրանց համար, ովքեր տարակուսանքներ ունեն դրեսկոդի մասով․ Աննա Հակոբյան

Չեմ կարողանում դեռ ուշքի գալ. Քիմ Քարդաշյանի անդրադարձը՝ Արմեն Սարգսյանին, Ցեղասպանությանը և ոչ միայն

Անհետ կորած երեխայի մայրը վերակենդանացման բաժանմունքից կոչով դիմել է մարդկանց

Մի քիչ պերեդոզ էր, հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլեւս չեն զանգում

Թրամփը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ

Բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլեւս. . .

Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում. դեսպանատուն

Այդ կինն ինձնից 300.000 դրամ փող էր պահանջում ու սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի

Անի Զախարյանը կփորձի դառնալ ՀՀ վարչապետ. նա հեղափոխություն կանի

Չափազանց կարևոր է, որ հանրությունը պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին․Փաշինյան

Փաշինյանը կմասնակցի Վանաձորի տոնին․ կառավարության նվերը՝ տարածաշրջանում աննախադեպ. . .

Լրբերը սրբեր են դառել,սերը սրբել են, տարել. Պարույր Սևա՞կ, թե՞ Ֆելիքս Խաչատրյան. ո՞վ է իրականում հայտնի մտքի հեղինակը

Նորություն չէ, որ համացանցում մեծ տարածում են գտնում տարբեր գրողների մտքեր, նրանց ստեղծագործություններից որոշակի հատվածներ, որոնք կարդալիս միանգամից հասկանում ես, թե որ գրողի մասին է խոսքը: Ամենահաճախ հանդիպողը Պարույր Սևակի ստեղծագործություններից տողեր են, որոնք բազմաթիվ հավանումներ և կիսումներ են ունենում: Հետաքրքրականն այն է, որ բավական երկար ժամանակ է, որ համացանցում մեծ տարածում է գտել հետևյալ միտքը. «Լրբերը սրբեր են դառել,սերը սրբել են, տարել»: Բոլորը միանշանակ այս մտքի հեղինակ համարեցին Պարույր Սևակին, լուսանկարներ տարածվեցին`Սևակի դեմքով և այս տողերով, ավելին` նման պաստառներ հայտնվեցին  անգամ մեքենաների վրա:

Հետաքրքրականն այն է, որ ոչ մեկ չփորձեց անգամ ստուգել` այս միտքն իրականում ում է պատկանում` Պարույր Սևակի՞ն, թե՞…

Օրեր առաջ բացահայտվեց  «Լրբերը սրբեր են դառել,սերը սրբել են, տարել» հայտնի արտահայտության իրական հեղինակը: Որքան էլ որ շատերի համար զարմանալի կթվա, սակայն իրականությունն այն է, որ  այս մտքի հեղինակն իրականում հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանն է: Վերջինս «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում հաստատեց տեղեկությունը: Ֆելիքսի խոսքով` այս խոսքերը գրվել են Ռոլանդ Գասպարյանի հետ համատեղ երգի ժամանակ, որն այնքան էլ տարածված չէ (երգը կոչվում է «Ախր մի օր»): Ֆելիքսին նույնպես զարմացրել էր այն փաստը, որ իր արտահայտած միտքը վերագրել են Պարույր Սևակին:

Պարզվում է, որ ռեփերին նույնպես ժամանակին հետաքրքրել է` արդյո՞ք ինքը «կրկնօրինակել է» Սևակին, և դիմել է սևակագետներին, ովքեր հավաստիացրել են, որ Սևակը նման միտք չի հայտնել: Հավատալով հաղորդավար-ռեփերին, բայց ամեն դեպքում առաջնորդվելով «մեկ անգամ ստուգելն է ճիշտ» ժողովրդական հայտնի խոսքով` փորձեցինք հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ սևակագետ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ նման արտահայտություն չի հիշում Սևակի ստեղծագործության մեջ (նշեց, որ մեկ անգամ էլ կստուգի), ավելին` փաստեց, որ սա հերթական շփոթությունն է, որ տարածվել է համացանցային օգտատերերի շրջանում: «Այն, ինչ թանկ էր մի ժամանակ, հիմա դարձել է ոչինչ» հայտնի արտահայտությունը ևս վերագրում են Սևակին, մինչդեռ իրականում Սեյրան Գրիգորյանի խոսքով` ինքը ստուգել է և հավաստիացել, որ այս մտքի հեղինակը ևս Սևակը չէ: 

Ամեն դեպքում, մենք ինքներս էլ փորձեցինք ուսումնասիրել Սևակի ստեղծագործությունները, որում, բարեբախտաբար, թե դժբախտաբար, չեմ կարող ասել, սակայն չգտանք այդ միտքը:

Հեղինակ` Լ.Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին