▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը․ Մինասյանը՝ Միրզոյանի մասին

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը:

Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:

Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:

Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»:

Ավելի վաղ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը աղմկահարույց հայտարարություն էր արել, հայտնելով որ Հայաստանի Հանրապետության համար երկու պաշտոնյա Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին