Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Քննարկմանը մասնակցում էին կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:
Ըստ Վովա Վարդանովի՝ ԱԱԾ-ի պայքարը կոռուպցիայի դեմ իրեն անհասկանալի է.
«Գոնե լրտեսներով զբաղվեն, ստեղծեն մի հակակոռուպցիոն բաժին, ԱԱԾ-ն հետախուզությունով զբաղվելու փոխարեն՝ կոռուպցիոներներին է բռնում։ Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով, ո՞նց կարելի է նման բան անել, թող լրտեսներով զբաղվեն»։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձավ ԵԿՄ-ի՝ գործող իշխանությունների քաղաքական հենարանի, իշխանությունների անօրինական շահերը սպասարկելու խնդրին. «ԵԿՄ-ն ոչ թե քաղաքականացվեց, այլ նրան ներքաշեցին քաղաքական դաշտ. Նրանց դերն էր՝ սպասարկել օրվա իշխանությանը և կատարել նրանց հրահանգները։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԿՄ ղեկավարությանը և բոլոր յուրայիններին տրվեցին այնպիսի իրավունքներ և լիազորություններ, որոնց պարագայում նրանք մարդուց կամաց-կամաց վերածվեցին հանցագործի»։
Քննարկման մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝
Ես չեմ կարող ինձ նման կայֆեր թույլ տալ. Վովա Վարդանովը՝ հող հանձնողների մասին և ոչ միայն