▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսել եմ Խաչատրյանի մասին, բայց ծանոթ չեմ նրա ստեղծագործությանը. Հարութ Բալյան

 

Խաչատրյանը և Սպենդիարյանն, անշուշտ, լեգենդար երաժիշտներ են, սակայն ապրելով հեռավոր Ամերիկայում` ոչ բոլորը գիտեն նրանց մասին, նշեց ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Ցավոք, բավականաչափ ծանոթ չեմ նրանց ստեղծագործությանը, քանի որ 9 տարեկանից ապրում եմ Ամերիկայում»,- խոստովանեց երգիչը։

Ամերիկահայ երգիչը Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կայանալիք համերգի ողջ հասույթը Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կտրամադրի։

«Իմ զենքն իմ երաժշտությունն է, և ես որոշել եմ, որ այդպիսով կարող եմ օգտակար լինել իմ հայրենակիցներին և հայրենիքին»,- ասաց Բալյանը։

Առայժմ հայտնի չէ, թե որքան գումար կտրամադրվի զոհվածների ընտանիքներին։ Դա հայտնի կդառնա համերգի նախաշեմին, որը պետք է տեղի ունենա հուլիսի 1-ին։

Դա կլինի վեց տարվա ընթացքում երգչի առաջին համերգը Մարզահամերգային համալիրում։ Վերջին անգամ երգիչը երևանյան հանդիսատեսի առջև ելույթ է ունեցել 2010թ.-ին։

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր կազմակերպիչները խոստանում են, որ համերգը կուղեկցվի յուրահատուկ շոու ծրագրով։

Նյութի աղբյուր՝ sputnik.co.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին