▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսելով անօդաչուի ձայնը` Նիկոլը նետվեց ռմբապաստարան` սրբելով տղամարդկանց ու կանանց իր ճանապարհին. Արամ Գաբրիելյանով

Իմ աղբյուրը Փաշինյանի թիկնապահների մեջ մի պատմություն է պատմել, որի հրապարակումից այնքան վախենում էր Հայաստանի վարչապետը: Բայց այսօր ես այն կպատմեմ:

Այս մասին Telegram ալիքի իր էջին գրել է ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«2020 թվականի հոկտեմբերին Փաշինյանը որոշեց իրեն գերագույն գլխավոր հրամանատարի տեղ դնել: Սյունիքում մեծ խորհրդակցություն կազմակերպեց պետական ​​հիմնարկներից մեկում: Սկսեց պաթոսով ելույթ ունենալ եւ սովորեցնել` ինչպես կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը: Ամեն ինչ սովորականի նման էր` շատ անիմաստ էմոցիաներ եւ պարծենկոտություն, սակայն այդ պահին հանկարծ երկնքում լսվեց անօդաչուի զզվելի ձանը: Եվ, օ, սարսափ, Նիկոլանին, ինչպես` ժամանակին Միխայիլ Սահակաշվիլին, պարուրեց վախն ու սարսափը: Փաշինյանը բղավեց. «Ո՞ւր է նկուղը»:

Նա նետվեց ռմբապաստարան` սրբելով տղամարդկանց եւ կանանց իր ճանապարհին: Թիկնապահները չէին հասցնում նրա հետեւից: Նիկոլը մկան պես կուչ էր եկել ռմբապաստարանի անկյունում եւ միայն կրկնում էր` փրկեք, օգնեք: Թիկնապահները զզվանքով եւ ամոթով նայում էին նրան: 5 րոպե անց անօդաչուի ձայնն անհետացավ, սակայն Նիկոլը բղավում էր թիկնապահների վրա` կապ հաստատեք ավիացիայի հետ, թող ստուգեն երկինքը: Միայն մեկ ու կես ժամ անց երկյուղած, վախից թրջված Նիկոլին դուրս բերեցին նկուղից, նստեցրին ավտոմեքենա, ծածկեցին զրահաբաճկոններով եւ տարան Երեւան»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին