ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերի ժամանակ դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով նրա այն հայտարարությանը, թե ժողովուրդը ներկայիս Սահմանադրությունը չի ընդունոմ որպես իր կողմից ընդունած․ «ԴՀՈԼ Նիկոլը, այսինքն՝ դիրքեր հանձնող որկրամոլ Նիկոլը, չի դադարում ինքնախայտառակվելուց։ Մարդն ասում է՝ ժողովուրդը պետք է ունենա նոր Սահմանադրություն, որը լինի իր ընդունածը։ Տեսեք ինչ խայտառակ անգրագիտությամբ է աչքի ընկնում։ Լսի՛, ԴՀՈԼ, եթե դու ընդունում ես, որ էս Սահմանադրությունը չի ընդունվել ժողովրդի կողմից, բա դու ի՞նչ գործ ունես էդ Սահմանադրությամբ վարչապետի պաշտոնում։ Փաստորեն բացահայտ խոստովանում է, որ ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրության հիման վրա չէ զբաղեցնում վարչապետի պաշտոնը։ Հետևաբար նրա ստորագրած բոլոր փաստաթղթերը կորցնում են իրենց լեգիտիմությունը։ Նիկո՛լ, դպրոց գնա, թարգի էդ Կառավարության շենք գնալը, մի քիչ էլ օրենքներ կարդա։ Հետո կմտածես՝ դու իրավունք ունե՞ս վարչապետ լինել, թե ոչ»,- ասել է Գևորգ Պետրոսյանը։ |
Լսի՛, ԴՀՈԼ...Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet