▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՏՊ հեռացիր․․․ Անի Զախարյանի պահանջը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

1991թ․-ի Հայաստանի Անկախության ղեկն իր ձեռքին վերցրած Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց ժողովրդի մեջ սերմանել հետևյալ ապազգային գաղափարները․

1․ Ազգային Գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է
2․ Հայաստանի Հանրապետությանը բանակ հարկավոր չի
3․ Հայաստանի Հանրապետությանը Գիտությունների Ազգային Ակադեմիա հարկավոր չի
4․ Մոսկվայում կնքեց պայմանագիր, համաձայն որի Հայաստանը այսուհետ դառնում է լոկ սպասարկող երկիր, այսինքն Հայաստանի Հանրապետությանը սեփական տնտեսություն հարկավոր չի:

Այսինքն, Անկախ հանրապետության ղեկավարության գալով այս մարդը ձգտեց փոշիացնել Պետության ազգային անվտանգության երաշխիք հանդիսացող բոլոր ուղղությունները։ Եվ այսքանից հետո մնում է հարցնել բոլոր նրանց, ովքեր անգիտակցաբար գնում են սրա հավաքներին՝Էլ ի՞նչ ապացույց է ձեզ հարկավոր բերել, որ հասկանաք, որ սա դրսի ուժերի դրածո գործակալ էր, որին նշանակել էին հատուկ ծրագրով՝Կործանել Հայաստանը, ինչը նա հաջողությամբ իրականացնում է մինչ այսօր և ի՞նչ են մտածում բոլոր այն հայ մարդիկ, ովքեր ՀԱԿ-ի կազմում ենթարկվում են սրան:

Անի Զախարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին