▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի, kommersant.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները ճնշելու համար վարձկանների տեղափոխման հանգամանքները, որոնց թիվը կոնֆլիկտի գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի», - ասել Լավրովը:

Լավրովը հիշեցրել է, որ այս թեման բարձրացրել է  Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին՝ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին