Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:
Այցի նախօրեին նա մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով առաջիկա հանդիպումների օրակարգը:
Ինչպես հասյտնում է ТАСС գործակալությունը, Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ.
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կողմերին աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում է և Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում: Ելնում ենք նրանից, որ համակարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական եղանակով, կողմերի միջև երկխոսության ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ: