▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած երգչուհին պատրաստվում էր կորոնավիրուսի թեստավորում անցնել. քույրը վատառողջ է, նրանց շփման շրջանակը պարզվում է

Այսօր հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ երեկ` մարտի 31-ին մահացած Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը հրաժարվել է թեստավորվել եւ հաջորդ օրը մահացել է.

«Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ ուզում եմ նշել, որ այստեղ պետք է անձնական եւ բժշկական գաղտնիք պահպանվի: Կինը ապրել է տանըմիայնակ: Շտապ օգնության կանչ է գրանցվել, հրավիրել են, երգչուհուն, որ նա կորոնավիրուսի  թեստավորում անցնի եւ հոսպիալացվի: Վերջինս այդ պահին հրաժարվել է եւ ասել, որ հաջորդ օրը առավոտյան կգնա, սակայն հաջորդ օրը մահը վրա է հասել»,- նշեց նա և մանրամասնեց, որ այս պահին երգչուհու շփման շրջանակն արդեն պարզվում է:

Վերջինիս քույրը վատառողջ է, աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին