▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Ասատրյանը

Yerkir.am-ը գրում է. Ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Ասատրյանը, ով ամռանը ծանր վիրավորում է ստացել, այսօր այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին  հայտնեց «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Գլխի շրջանում ականի պայթյունից վնասվածք էր ստացել: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էին: Վեց ամիս է` պայքարում էինք նրա կյանքի համար, բայց ոչինչ չստացվեց»,- ասաց նա:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նարեկը ապրիլյան պատերազմի մասնակից է, սակայն վիրավորում ստացել է ամռանը: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին