Հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովի ընտանիքում դժբախտություն է պատահել. մահացել է նրա կնոջ` Իրինայի որդին` Անդրեյը: 25-ամյա Անդրեյի մարմինն առանց որևէ բռնության նշանների գտել են բնակարանում, որտեղ վերջինս միայնակ էր ապրում:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` օրեր շարունակ տղան չի արձագանքել զանգերին, ինչն էլ անհանգստություն է առաջացրել հարազատների շրջանում: Տղայի հոր` դերասան Իգոր Լիվանովի խոսքով` Անդրեյը Վիետնամ կատարած այցից հետո գանգատվում էր բարձր ջերմությունից, ինչն էլ, հավանաբար, մահվան պատճառ է դարձել: Հայրը հերքել է թմրադեղերի մասին շրջանառվող վարկածը: