▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է դերասան Լևոն Տեր- Պետրոսյանը

ԱՄՆ-ում կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր- Պետրոսյանը։

Այդ մասին  իր սոցիալական էջերում հայտնել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը։

«Լույսերի մեջ մնաս Լևոն ջան.. իմ խորհին ցավակցությունը ընտանիքին, բոլոր հարազատներին ...»,-գրել  է նա։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ  դերասանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և գրել.«Մի ընկեր էլ գնաց, Լևոն ջան…»։

«Դեմք շոու»-ի անդամներից Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերները շարունակում են ցավակցական գրառումներ  կատարել սոցիալական հարթակներում՝ կիսվելով հումորիստի մասին ջերմ հիշողություններով։

Ըստ համացանցում տարածվող լուրերի՝ Լևոնի մահվան պատճառ է դարձել քաղցկեղը։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի 4-րդ կարգի քաղցկեղ։ Հաջորդող ամիսներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին