Թարմացված․ Երգչի մենեջերը՝ Լիլիթ Գալստյանը, բացառիկ մանրամասներ է հայտնել Արայի մահվան հանգամանքների հետ կապված։ Ըստ Լիլիթի՝ Արան հերթական այցն է ունեցել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ սիստեմաներ ստանալու նպատակով՝ առաջին հարկում։ Հենց հիվանդանոցում երգչի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։ Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։
***
Համացանցում լուր էր տարածվել, որ երգիչ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է․ ըստ տեղեկությունների`երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:
Ավելի ուշ երգչի մենեջերը հրապարակում է արել,որը ներկայացնում ենք ստորև․ Արոս մահացավ․․․սրտի կանգ․․․ գնաց էս անտեր աշխարհից…
«Արոոո, Արոոոո... Չէ էլի, չէէ»,-երգչի մահվան լուրին այսպես է արձագանքել հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանը։
«Արո ջան, մեռնեմ կյանքիդ»,-Ինստագրամի սթորի բաժնում գրել է երգիչ Սարո Թովմասյանը։
Ներկայացնում ենք նրա վերջին գրառումը ֆեյսբուքում՝ արված նոյեմբերի 5–ին, որով նա հայտնել էր իր մայրիկի մահվան մասին:
«Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի»,– գրել էր նա՝ հրապարակելով մայրիկի լուսանկարը։