▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է ևս 11 անձ, հունիսի 8-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 13325-ի

Հունիսի 8-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 195-ով:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13325-ի:

Մահացել է ևս 11 անձ: Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին ապաքինվողների թիվը՝ 85-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 211 մահվան դեպք: 

Հիշեցնենք, որ ԱՆ մամուլի խոսնակը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ 

Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին