Մոսկվայում 83 տարեկան հասակում մահացել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայրը՝ Կլարա (Աիդա) Շահենի Կասպարովան: Այդ մասին իր ինստագրամի էջում հայտնել է անվանի գրոսմայստերը, որն այժմ ապրում է Վիլնյուսում:
Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտի շրջանավարտ Կլարա Կասպարովան 22 տարվա ընթացքում կրտսեր գիտական աշխատողից դարձել է բաժնի պետի տեղակալ: Սակայն, 1981թ նա լիովին հեռացել է գիտական աշխարհից և իրենց ամբողջովին նվիրել է որդու շախմատային կարիերային:
1985 թվականին Գարի Կասպարովն առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչ մրցամարտում հաղթելով գործող չեմպիոն Անատոլի Կարպովին: Նա այդ տիտղոսը պահպանել է մինչև 1993 թվականը, երբ անձամբ որոշել է դուրս գալ ՖԻԴԵ-ի կազմից և աշխարհի առանձին առաջնություն կազմակերպել:
Կլարա Կասպարովայի մահվան կապակցությամբ ցավակցական ուղղերձներ են հրապարակել շախմատի միջազգային ֆեդերացիան ու Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան:


