Մահացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը։

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից․
«71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00»։


