69 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։
Թամարա Պողոսյանը մահացել է տևական ծանր հիվանդությունից հետո:

Երկար տարիներ վարել է ակտիվ գիտական և քաղաքական գործունեություն։ 2003-04 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:


