Այսօր տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ում իր բնակարանում ուղեղի կաթվածի հետեւանքով մահացել է հոլիվուդյան դերասանուհի Լորեն Բեքոլը։ Նշենք, որ դերասանուհին 90 տարեկան էր։
Լորեն Բեքոլը նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Սպանություն Արեւելյան էքսպրեսում», «Ամենադիպուկը», «Dogville» (2003) եւ «Ծնունդ» ֆիլմերը։
Տեղեկացնենք, որ Բարբարա Սթրեյզանդի «Երկու դեմք հայելու առաջ» ֆիլմում խաղացած դերի համար նա արժանացել է «Ոսկե Գլոբուսի»՝ հաղթելով «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նա նաեւ արժանացել է «Կեսար» մրցանակի՝ կինոարվեստի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար, իսկ 2009թ-ին` «Օսկար» է ստացել կինոարվեստի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար։