Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, մահացել է։
Այս մասին թվիթերում գրել է Արոնյանն ինքը` նշելով՝ Ես խոսքեր չունեմ ՝ արտահայտելու ցավն իմ կնոջ՝ Արիաննայի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրեց գեղեցիկ կյանքով ...Սիրում եմ քեզ, իմ քաղցրիկ, ննջիր խաղաղությամբ...
Ավելի վաղ հաղորդել էինք, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։
Asekose.am-ի խմբագրությունը ցավակցում է Արիանայի ընտանիքին՝ անդառնալի կորստի համար։