▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորում ստացած զինծառայողը

Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):

Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներինհարազատներին և ծառայակիցներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին