▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ռիտա Սարգսյանը

Մահացել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ  ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր հիվանդանոցում:

Asekose.am-ը ցավակցում է հարազատներին։

Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։

Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։

Ռիտա Սարգսյանը ուներ երկու դուստր և 5 թոռ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին