55 տարեկանում մահացել է թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը, ով բուժման կուրս էր անցնում Լիոնում:
Սամվել Մկրտչյանը Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանել է բազմաթիվ գրքեր։
Սամվել Մկրտչյանը «Կանթեղ» մրցանակի դափնեկիր էր։ Սամվել Մկրտչյանն այս օրերին բուժման կուրս էր անցնում Լիոնում:
Asekose.am-ը ցավակցում է Սամվել Մկրտչյանի հարազատներին ու ընկերներին:
Սամվել Մկրտչյանի աշխատանքներին ծանոթացեք այս հղումով:
Լուսանկարը` Գագիկ Հարությունյանի