▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան

Այսօր` մարտի 3-ին, Մոսկվայում մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։ Դերասանուհին 77 տարեկան էր: Վերջին օրերին նա հիվանդանոցում էր գտնվում, ուր տեղափոխվել էր` սրտի գանգատներից ելնելով:  Բժիշկները Նատալյա Կրաչկովսկայայի առողջական վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Նա միացված էր արհեստական շնչառության ապարատին. վիճակը բարդացնում էին նաև կողմնակի հիվանդությունները:

Հավելենք, որ Նատալյա Կրաչկովսկայան հանդիսատեսին առավել հայտնի է «Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ», «Դարձեք իմ ամուսինը», «Չի կարող պատահել» ֆիլմերից: Որպես կանոն` նա խաղում էր երկրորդական դերեր, որոնք սակայն շատ   վառ էին  և հիշվող:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին