▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մակրոնն ասել է, որ միայն ինքն է շահագրգրված եղել Արցախի և արցախցու ապագայով»

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Նոր մի ուշագրավ լուր ստացա արտերկրում ապրող մեր հայրենակցից: Ըստ նրա՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից անմիջապես հետո, Էմանուել Մակրոնը շտապել է օդանավակայան և օդանավից վրդովված զանգել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ՝ Մուրադ Փափազյանին: Զրույցը շատ կարճ էր. ըստ աղբյուրի՝ Մակրոնը Փափազյանին ասել է, որ այլևս չի պատրաստվում նման հանդիպումների մասնակցել, քանզի միայն ինքն է շահագրգրված եղել Արցախի և արցախցու ապագայով, իսկ մնացածի մոտ (Շոլց, Միշել, Ալիև, նիկոլ) գրեթե նույն մոտեցումն է առ այն, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Հարգելի ՀՅԴ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ՝ Իշխան Սաղաթելյան և Ֆրանկ Փափազյան, խնդրում եմ հաստատել կամ հերքել վերոհիշյալ լուրը:
Հարգելի լրագրողներ, դիմում եմ ձեզ, հարցրեք ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանին. արդյոք եղե՞լ է նման զրույց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, կանխավ շնորհակալ եմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին