Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները քիչ առաջ ազատ արձակվեցին ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ից. նրանց ձերբակալման ժամկետը լրացել է։

Այսօր քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝խափանման միջոց հարցով քննությունը դեռեւս չի ավարտվել։
Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվել է մինչև վաղը։


