▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանախի տեղը հայտնի է. Նաիրի Հոխիկյան

Լրագրող, կառավարման մասնագետ Նաիրի Հոխիկյանը նշել է․

«Մանախի տեղը հայտնի է, ընթանում է դատական նիստը․

Ավելի վաղ հայտնել էի, որ հունիսի 20-ի գիշերը բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել է հետախուզադիվերսիոն հատուկ ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը՝ Մանախը։ Ավելի ուշ նրա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում։

Քիչ առաջ Արթուրի ազգականներից տեղեկացա, որ նրա գտնվելու վայրը հայտնի է դարձել իր փաստաբանին, իսկ այս պահին Երևանի Կենտրոն դատարանում տեղի է ունենում ՀՀ քննչական կոմիտեի միջնորդության հետ կապված դատական նիստը՝ Արթուրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին