▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեստեր Յունայթեդը» խզեց պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ

 

«Մանչեստեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ խզել է Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը՝ ֆուտբոլիստի խնդրանքով:

«ՄՅու»-ն շնորհակալություն է հայտնել խաղացողին թիմի նվաճումներին նպաստելու համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Իբրահիմովիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել ակումբին.
«Մեծ բաները եւս ավարտվում են, եւ ժամանակն է առաջ շարժվել՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկու ֆանտաստիկ մրցաշրջաններից հետո: Շնորհակալություն ակումբին, երկրպագուներին, թիմին, մարզիչին, աշխատակազմին եւ բոլոր նրանց, ովքեր կիսեցին իմ պատմության այս հատվածը», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանն էլ իր ՖԲ-ի էջում Իբրահիմովիչի հետ համատեղ նկար է տեղադրել և գրել. 

«Շոուն պետք է շարունակվի.. Հոլիվուդում…ինձ համար մեծ պատիվ էր ճանաչել քեզ…ՀԱՆՃԱՐ..Լավագույն ցանկություններով ..»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին