▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ 

Հաղթեց Անդրիա Պուտկարաձեն, ով ներկայացնում էր Վրաստանը` TO MY MOM երգով:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Լեոն հավաքեց 76 միավոր, հեռուստատիտողների կողմից՝ 49 միավոր՝ ընդհանուր առմամբ հավաքելով 125 միավոր: Լեոն Հայաստանը ներկայացնում էր Cosmic Friend երգով։

***

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվեց Մադրիդում։ Մասնակցում էր 17 երկիր։ 

Մրցույթին մասնակցեցին Ալբանիան, Հայաստանը, Կիպրոսը, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդիոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սան Մարինոն, Իսպանիան և Ուկրաինան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին