«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հաղթող երգչուհի Մալենան հայտնվել է հիվանդանոցում:
Մալենան սթորի հատվածում գրառում է արել.
«2 օր առաջ ես անսպասելի ուշաթափվեցի, և մենք շտապօգնություն կանչեցինք: Նրանք ինձ տարան հիվանդանոց, և ես վիրահատվեցի, բայց ես հիմա լավ եմ, այս ամենն ինձ համար զվարճալի է»:
Իր հերթին դերասանուհի Աննա Մանուչարյանը գրել է.
«Անհանգստացող բոլոր մարդկանց նամակները կարդում եմ: Մալենան լավ է արդեն: Շնորհակալ ենք էդքան լավ խոսքերի համար: Էստեղ էլ բոլորը յուրահատուկ ուշադիր են իր հանդեպ: Ինչքան լավ էրեխեք են գրում ինձ: Էրեխեք ջան, չկա նամակ, որ չկարդամ, ապրեք, որ էսքան սեր եք փոխանցում»:
Դիտեք նաև՝