Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ուղիղ մեկ շաբաթ է` Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որն արդեն վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
Բայց 2 երեխա պղծած Վեդու բնակիչմերը ազատության մեջ են , ականջ սղոցող այս միջադեպը ծածուկ է պահվում, չկան հաղորդագրություններ, անգամ վենդետայով վրեժ լուծելու փորձ արած դանակահարության միջադեպից
իսկ ձերբակալված 58 եւ 65 ամյա տղամարդիկ ազատ են արձակվել շատ արագ` ձերբակալության 72 ժամը չլրացած
Վեդիում իրավապահները ջանում են մեղմորեն շրջանցել այդ գարշելի պատմության գլխավոր հերոսին.. ունեմ ձայնագրություն
Մանրամասները ավելի ուշ կհայտնեմ
Միայն մի ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ հիշեցնեմ
ՆԳնախարար Արփինե Սարգսյանը Վեդի քաղաքից է
Այս համայնքում նրա ծնվել -մեծանալը այսօր Վեդու փոքրիկ աշակերտ բնակչուհուն պաշտպանելու փոխարեն կարծես հակառակ ուղղությամբ է աշխատում։


