▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանկավարժները դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն». Փաշինյան

«Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով դպրոցներում դասավանդվող Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն։ Անկեղծ ասած՝ առաջարկն ինձ ցնցեց․ ինքս ինձ մեղադրեցի, որ էդ նրբությունը չեմ նկատել»,- Գավառում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խորքային, բովանդակային լուրջ տարբերություն կա․ «Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։

Այսինքն, առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմություն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Էս կարգի հարցեր կան, որոնք շատ կարևոր են»։

Թարմացված․ «Մենք պետք է խոստովանենք, որ չգիտենք՝ պետություն ունենալու, պահելու, զարգացնելու հետ կապված բազմաթիվ նրբություններ։ Մինչև էսօր դրոշի հետ հարաբերվելու ձևը ոչ բոլոր տեղերում ու ոչ միշտ գիտենք, մինչև հիմա մեր պետական օրհներգը ներկայացնելու ձևը չգիտենք, մի տեղ երկար ա, մի տեղ կարճ ա, մի տեղ բարձր ա, մի տեղ ցածր ա․ ինքը պետք ա բոլոր տեղերում նույն կերպ հնչի՝ ստանդարտով»,- Գավառում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ, հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ մենք ոչինչ չգիտենք․ «Մետք է սովորենք պետություն ստեղծել, ունենալ, ուժեղացնել, բայց դրա համար պետք է հասկանանք՝ պետությունն ի՞նչ է․ պետությունը կարգուկանոն է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին