▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 11 զինծառայողի անուն

Ո՞ւր է աշխարհը, երբ 29 օրից ավելի՝ Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո ամենաերկար պատերազմն է գնում

Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես

Վարչապետի խոսնակը` Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին

Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել 18–ամյա հղի կնոջ Chrysler-ի ուղղությամբ

Եթե զինծառայողների հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են.. . .

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, գրանցվել է 23 մահ

Հայերի ֆլեշմոբը Ֆլորենցիայում

Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը

Վաղ առավոտյան թարմ ապրանք․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով

«Այսօր Փարիզը կրկին հայկական էր». Արայիկ Հարությունյան

COVID-19-ի թեստի կեղծում՝ զինծառայությունից խուսափելու համար. ԱԱԾ նոր բացահայտումը

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է ահաբեկիչների թիրախի մասին

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց պաշտոնական քարտեզ

Անմահացած զինծառայողներից մեկը՝ Գոռ Թումանյանը, Կոնսերվատորիայի ուսանող էր

Ֆրանսիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին

Ռուստա΄մ, Ռաֆայե΄լ, մենք ձեզ հպարտ, հաղթանակած հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան

Ադրբեջանցիներն տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու. . .

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ

Մենք միշտ մեր լեռների պես կանգուն ու խաղաղ ենք եղել. Լևոն Թոքմաջյան

Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի. Ռուբեն Մաթևոսյան

Կտուգանվեն հակահամավարակային անվտանգության կանոնները խախտողները

ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Արցախի ԱԳՆ հայտարարությունը` կրակը դադարեցնելու քայլերը խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի. . .

«Դուխներս լավ ա, 100 չէ 1000 ա». ՊԲ հերթական տեսանյութը առաջնագծից

Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել. զոհված զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մոր կոչը

Սերն՝ ընդդեմ պատերազմի

Ադրբեջանական զինված ուժերը հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով

Կրթություն հանուն հաղթանակի

Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի. Արսեն Թորոսյանի կոչը

Հակառակորդի կողմից բնակիչների սպանության այլ դեպքեր էլ կարող են լինել. ունենք անհայտ կորածներ․ԱՀ ՄԻՊ

ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը

Ունենք ևս 36 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ Շուշան Ստեփանյան

Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում հարսանիք է

Արկերի տարափի ներքո պեչենի համտեսող զինվորի խոհերը մարտական ընկերների և նրանց ոգու մասին

Արցախում զոհվել է ԵՊՀ դասախոս Գագիկ Ավետիսյանը

Վերջ, մեր կյանքի ֆիլմն ավարտվեց. ո՞նց ապրենք...

Թուրքիան 1200 հատուկ ջոկատային է տեղափոխել Արցախյան ճակատ

Բացում եմ տան դուռը` հույսով , որ կանգնած ես այնտեղ, բայց ամաչում ես թակել. զոհված Դավիթի կնոջ գրառումը

Նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ. ԱԱԾ

Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը

Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 12 մարդ

Էդգարը բնակվում էր Թուրքիայում․ հայրենիք էր վերադարձել Հայոց բանակում ծառայելու հատուկ նպատակով․

Հայկական հրետանին հուժկու կրակով հյուսիսային ուղղությամբ լռեցնում է հակառակորդին

Բացառիկ տեսանյութ. Հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում

«Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ՝ հրեշներ». Նաիրա Զոհրաբյան

Թշնամական ուժերի ոչնչացումը

Մանր ու մեծ խնդիրների պատճառով հայրենիքը լքել չի կարելի.Պարույր Հայրիկյան

Հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1968թ.-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան Պարույր Հայրիկյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրուցել է 2014 թվականի հետ կապված իր ծրագրերի, գործած սխալների, ամանորյա սեղանի մասին:

Պարոն Հայրիկյան, ի՞նչ նպատակներ, ծրագրեր  ունեք՝  կապված 2014 թվականի հետ:

-Կարևորագույն նպատակս կմնա նույնը՝ «Բացարձակ ժողովրդավարության» մոդելի ամրագրումը, այն է՝ Հայաստանը դարձնել իսկապես  ժողովրդին պատկանող երկիր  և  դրան զուգահեռ ուղղել թույլ տված բոլոր սխալները, որոնք մինչև այսօր տեղի են ունեցել մեզնից անկախ:

Իսկ հնարավոր կլինի ՞  ուղղել այդ սխալները և որո՞նք են դրանք:

-Կյանքում անհնարին ոչինչ չկա: Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի ենթակա, բայց  այդպես էլ իրեն չդրսևորեց որպես միջազգային իրավունքի կարիքն ունեցող պետություն: Ազգային արժեքային համակարգի հարցում  նույնպես  Հայաստանը թերացավ: Այսինքն, արտաքին քաղաքականության մեջ մեր պարտքը չկատարեցինք մեր նախնիների հանդեպ, ապրեցինք՝ արհամարհելով սերնդի առջև ծառացած հարցերը: Մեր պետությունը, ինչպես ես էի հուշում, ինչ-որ չափով խոսեց Ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին. այն է՝ ոչ թե ճանաչում, այլ հետևանքների վերացում: Բայց որևէ քայլ չարեց: Մենք հեռացած ենք  մեր ազգային արմատներից և  մեր  կրթական համակարգում  այդ  առիթով ոչինչ չարվեց: Հայաստանը Սահմանադրություն ընդունեց, կարևորագույն չափորոշիչների մասին խոսեց, բայց, այդպես էլ  չդարձավ կազմակերպված իշխանությունների երկիր, Հայաստանը չպատկանեց քաղաքացուն, հիմա էլ նախապատվությունը տվեցինք 3 դիկտատորների համագործակցությանը, որը  պատմական մեծ խայտառակություն է:

Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ  կամ ամենատխուր Նոր տարին:

-Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել,  չեմ կարող ասել:

Ի՞նչ  ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:

-Մեր հայրերն ու մայրերը ժամանակին կարևորել են Սուրբ ծնունդը, իսկ այսօր՝   բոլշևիզմից հեռանալուց  25 տարի հետո, Նոր տարին Հայաստանում դեռևս  ավելի մեծ տոն է համարվում, քան Սուրբ ծնունդը կամ Հարության տոնը: էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ազգային Հայկի ու Բելի կռիվը՝ մեր սկզբնավորման տոնը, ընդհանրապես չի նշվում:

Վերջին տարիներին հայկական ավանդույթի համաձայն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ես պահք եմ պահում: Այդպես է նախատեսված: Եվ իմ պոլսեցի նախնիները ունեին  Նոր տարվա պահքին վերաբերող ուտեստներ. թոփիկ, անուշ ապուր..Ի դեպ, դա ինձ փրկում է  ամանորյա հարկադիր  ուտելիքներից:

Իսկ Դուք՝  ինքներդ,  որևէ  ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:

-Չէ, կոնկրետ Ամանորին ոչինչ չեմ անում, եթե ի վիճակի եմ լինում՝ գնումներ եմ կատարում և այլն: Այդպես ստացվել է, պարզապես երեխաներս ինձ հերթ չեն տալիս:

Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:

-Կուզեի, որ հայ մարդիկ՝ այդ թվում և ես, կարողանայինք Աստծով ապրել, լինեինք ճշմարտության կողմնակից, չապրեինք նյութականով: Կատարեինք աստվածային պատվիրանները, որոնց դեպքում զզվանքով կվերաբերեինք «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքին ու կհասկանայինք, որ մանր ու մեծ խնդիրների պատճառով հայրենիքը լքել չի կարելի:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին