Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր «ամոթանքի ակցիա» է նախաձեռնել ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց:
«Դեմ ենք մեր փողերի արտագաղթելուն», «Մենք ենք տերը մեր աշխատավարձերի» պաստառներով նրանք այս պահին նախարարության դիմաց են:
Նշենք, որ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը փորձեց համոզել, որ կուտակային կենսաթոշակների մասին իրենց դիրքորոշումները սուբյեկտիվ են, սակայն նրանք սուլում են և պահանջում, որպեսզի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գա և բացատրություններ տա:
Ցույցի մասնակիցները նաև մանրադրամներ նետեցին ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց: