▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Մանրամասները այս պահին չենք կարող հրապարակել, սակայն շուտով կիմանաք նիստի ընթացքում տեղի ունեցածի մասին․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը դատական գործընթացի վերաբերյալ․ 

«ԴՕԿ կուսակցության շնորհավորանքը կապված է եղել դատական գործընթացի հետ, որը մեզ համար իսկապես հաղթանակ է։ Մանրամասները այս պահին չենք կարող հրապարակել, սակայն շուտով կիմանաք նիստի ընթացքում տեղի ունեցածի մասին։

Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ԴՕԿ կուսակցությունը պաշտոնապես չի հայտարարել Վարդան Ղուկասյանի ազատ արձակման մասին։

Հասկացեք, որ որոշ հանգամանքներ դեռևս չեն կարող հրապարակվել, սակայն վստահ եղեք՝ մեր հայտարարություններն ունեն հիմնավոր պատճառներ։ Հաղթանակը իրական է, և մենք կանգնած ենք մեր խոսքի հետևում։

Մենք գիտակցում ենք, որ այս պահին հազարավոր ֆեյք էջեր աշխատում են մեր դեմ՝ փորձելով մոլորեցնել հասարակությանը։ Մարդիկ տեսնում ու կարդում են այդ կեղծ տեղեկատվությունը, ինչն անխուսափելիորեն հոգեբանական ազդեցություն է ունենում նրանց վրա։ Սակայն, ինչպես ասել է Վարդան Ղուկասյանը, «Դուք էյֆորիայի մեջ եք, քիչ մնաց»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին