▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվելյանի և Հովհաննիսյանի հաղթանակները ադրբեջանցիների նկատմամբ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանն ու Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ։

55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Հասանովին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։

63 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը առավելության է հասել Բաբաշովի նկատմամբ 3:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին