Եղել են դեպքեր, երբ բժշկական կենտրոնների անձնակազմերը հետևել են մեր ցուցումներին, եղել են դեպքեր, երբ այնքան էլ լավ չեն հետևել, մենք ունենք երկու նմանատիպ դեպք՝ Մարալիկում և Վարդենիսում։ Այս մասին «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մարզային հիվանդանոցներում բժիշկների՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքերին։
«Մեր բոլոր բժիշկներին կոչ եմ անում յուրաքանչյուր պացիենտի վերաբերվել այնպես, ասես նա վարակված է կոորնավիրուսով։ Մենք շրջիկ խումբ ենք կազմել, որը կայցելի բոլոր բժշկական կենտրոններ և ցույց կտա՝ ինչպես օգտագործել պաշտպանիչ միջոցները»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Մարալիկի և Վարդենիսի բժշկական կենտրոնները փակվել են՝ մեծ թվով բուժաշխատողների վարակվելու պատճառով։ Երկու համայնքներում էլ մուտքն ու ելքը սահմանափակվել են։
Կարդացեք նաև՝ 407 նոր դեպք, 6 մահ՝ մեկ շաբաթում. ինչո՞ւ է կորոնավիրուսի աճի տեմպը մեծացել՝ ըստ Արսեն Թորոսյանի