Խմբագիր Մարատ Եգանյանը պատմում է, թե ինչպես են Արցախի նախագահի հրահանգով առևանգել իրեն
Դիտեք նաև՝
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանը։ Նշվում էր, որ Արայիկ Հարությունյանի անմիջական հրամանով կայքի աշխատակիցներն առևանգվել են, մասնավորապես, վերջին շրջանում բարձրաձայնված խնդրահարույց տեղեկությունների անդրադարձի պատճառով։ Խախտելով զանգվածային լրատվության մասին ԱՀ օրենքը՝ կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը առևանգվել են առանց որևէ պարզաբանման։
Ժամեր անց Մարատ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել րէ․«Հարգելի ընկերներ, քանի որ չափազանց շատ են ինձ ուղղարկված հաղորդագրությունները, այս պահին, չեմ կարող բոլորին պատասխանել անձամբ: Ուստի ստիպված եմ այսպես տեղեկացնել, որ այս պահին արդեն գտնվում եմ մեր տանը: Իսկապես տեղի է ունեցել առևանգում ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ` արայիկ հարությունյանի անմիջական ցուցումով (այլ խոսք չեմ գտնում)»: