▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ էղեք, զուսպ էղեք, տունը մարդիկ են մահացել… 4 մարդ․․․Գոռ Հարությունյան

Պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Գոռ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դժվար օրը գիտե՞ք որն ա։

Երբ նստում ես երեկ զոհված հերոսներից մեկի 8֊ամյա որդու կողքը, լսում ես նրա պատմությունը Այգեպարում իր լսած կրակոցների մասին, տեսնում ես հուզմունքը, երբ ասում ա «պապան աջ թևից վիրավորվել ա, բայց լավ կլինի», ափսոսանքը, թե բա «գիտես վատը էն ա, որ մեր կողմից 2 հոգի էլ մահացել են» ու ոչինչ չես ասում, ժպտում ես, շեղում ես խոսակցությունից, որ չգրկես ու չասես… դու այլևս հերոսի որդի ես, երեկվանից քո պապան արդեն մենակ քո պապան չի, ժողովրդի որդին ա, դարձել ա ազգի հերոս, անմահացրել ա իր անունը…

չես ասում ոչինչ ու մտնում ես ՖԲ, որ տենաս վայրահաչոցներ միմյանց վրա… մարդ էղեք, զուսպ էղեք, տունը մարդիկ են մահացել… 4 մարդ

Աստված թող մխիթարի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին