▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ, որի կողքին իսկապես զգում ես, որ կին ես. Նազենի Հովհաննիսյանի գրառումը՝ Ավետ Բարսեղյանի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում Ավետ Բարսեղյանի հետ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը.

«Լավ գործընկերը ամուր ձեռքով քեզ միշտ պահում է, իր վրա է վերցնում աշխատանքի ծանրության բեռն ու թողնում քեզ ՄԻԱՅՆ ՀԱՃՈՒՅՔՆ ու վայելքը))) Ավետ ջան, էս տարիների ընթացքին շատ լավ հանդիսավար- կոլեգաների հետ ծանոթացա, աշխատեցի ու ընկերացա, բայց Քեզ պես ընկեր , հանդիսավար, որը զգում է ինձ առանց խոսքի կամ բռնում միտքս կես բառից, մարդ, որի կողքին իսկապես զգում ես որ կին ես, ( ոչ թե «պատեր ջարդող» կերպար), պրոֆեսիոնալ մարդ, ում հետ վարելիս կարող ես հանգիստ թուլանալ, որովհետև կողքիդ ամուր կանգնած է...քիչ է լինում։ Միշտ ջենտլմեն, կնամեծար, սիրառատ ու պոետիկ)) իմ եղբայր @avetbarseghyan ջան!!!

Երևանի տոնն ի սրտե շնորհավորելիս ուզում էի քեզ շնորհավորել՝ ի թիվս այլ մարդկանց, շնորհավորել քեզ անսահման սիրուդ՝ Երևանի 2800 ամյակի առթիվ ու ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, որովհետև այդ օրերին հնչած երգերի մեծ մասի հեղինակը դու էիր)) իսկ այդ երգերը վաղուց մեր մի մասնիկն են դառել, մեր սրտի ու Երևանի երգերն են,
Ինչքան սիրուն ես տեսնում ու պատկերում երգերում մեր Քաղաքը )

Ես վստահ եմ, որ հայրդ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ ՔԵԶՆՈՎ)) Ավետ ջան, գրիչդ անսպառ թող սեր գրի, սեր տարածի ու էդ սիրուց թող քո Սիրուն ընտանիքին՝ Անիին ու Լուսեին, մայրիկիդ ու քեզ էլ բաժին հասնի)) Հ.Գ. Այսօր սիրառատ օր է, բոլոր իմ հարազատ մարդկանց շնորհակալությունս հսյտնելու ու սիրո խոսքն ասելու օր))) ԱՄԵՆԱՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԿՆԴՐԻՆ, որ լսելով կյանք են տալիս ամեն մի խոսքին ու հնչյունին)) ....Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է!»։

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին