«Նիկոլ Փաշինյանը ինքնության ոչնչացման ծրագիր է իրականացնում»,- «Նյուզ․ամ»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ «Ցանկացած ժողովուրդ փորձում է հիմքեր գտնել, որոնց շուրջ կարող է համախմբել հասարակությանը՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ Բանակի սրբագործումը մեծ սխալ անվանելը լրջագույն դավաճանություն է ինքնապաշտպանության համակարգին․․․ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ արտահայտված հիմարությունը ի՞նչ է նշանակում։ Նույնիսկ Սփյուռքն արդեն ձեռքերը լվացել է Հայաստանից, քանի որ նրա գոյությունը կապված է Արևմտյան Հայաստանի հետ, որը հայության ինքնության կարևոր առանցքներից մեկն է․․․ Նիկոլին կարող եմ առաջարկել Հռոմ գնալ, Հռոմի կենտրոնական հրապարակում կան 3 հազար, 2 հազար տարվա քարտեզներ՝ քանդակված, որտեղ Հայաստանը կա, եվրոպական բոլոր քարտեզներում Արևմտյան Հայաստանը կա։ Մարդ ինչքան տգետ, չկարդացած կամ դավաճան պիտի լինի, որ այդ պատմական իրողությունը մերժի»։ |
«Մարդ պիտի տգետ լինի կամ դավաճան, որ Արևմտյան Հայաստանը մերժի»․ Արամ Մանուկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet