▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ չմասնակցեցին հանրահավաքին, որովհետև Րաֆֆին կորցրեց վստահության կրեդոն

«Բարև Երևան» դաշինքի ավագանու ցուցակի 1-ին համար զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը այսօր փորձել է բացատրել, թե ինչո՞ւ ստացվեց այնպես, որ «Բարև Երևան»-ի վերջին հանրահավաքը սաղ-սաղ 100 մարդ հավաքեց: Ըստ Մարտիրոսյանի, պատճառը էլ շոգ եղանակն էր, էլ այն հանգամանքը, որ իրենք բիզնեսմեններ և ռեսուրսներ չունեն, որ մարդկանց բերեն լցնեն, ու էլի այլ արդարացումներ․․․

Ո՛չ, իմ շատ հարգելի Արմեն, ես իհարկե համաձայն եմ, որ դուք փողով մարդ չեք ուզում ու չեք էլ կարող բերել, ես իհարկե համաձայն եմ, որ հիմա ավելի տաք է, քան փետրվարին, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը չեն հանդիսանում հիմնական պատճառ Ձեր դաշինքի ձախողման համար: Մարդիկ չուզեցն գալ հանրահավաքին, որովհետև Րաֆֆին կորցրեց վստահության կրեդոն ու հիասթափեցրեց մարդկանց, իսկ նրա դեմագոգիկ ու մեկին-մեկ կրկնվո ճառերը արդեն հոգնեցրել են: Անգամ համակիրները հիմա գերադասում են հետևել Ձեր հանրահավաքներին լավագույն դեպքում ուղիղ միացումներով: իսկ Ձեր բերած բոոր փաստարկները հոդս են ցնոդում, եթե հիշում ենք, որ նույն այդ հանգամանքները չէին խանգարում, որպեսզի փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին հազարավոր մարդիկ գային:

 

Սերգեյ Մարգարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին