▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդուն թաքուն նկարում են ու ասում. «Արսեն Թորոսյանը սրճարանում է և դիմակով չի»

ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անդրադառնալով որոշ օգտատերերի այն «մեղադրանքներին», թե նախարար Արսեն Թորոսյանը սրճարան է այցելում՝ հիշեցնեմ, որ մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։ Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում։

Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին։

Հ.Գ

Ի դեպ, սրճարանը նախարարությունից մի քանի մետր հեռավորության վրա է»։

ԱՆ օգնական Աշոտ Սարգսյանն էլ նույն թեմայի շուրջ հետևյալ գրառումն է կատարել․ 

«Երբ ամեն գնով պետք է վարկաբեկել )) Մարդուն սրճարանում թաքուն նկարում, տեղադրում են ֆեյսբուք՝ ասելով. «Արսեն Թորոսյանը սրճարանում է և դիմակով չի»։ Փորձում եմ պատկերացնել դիմակով սուրճ խմելը կամ հաց ուտելը։ Ու ոնց էլ մտածում ես՝ անհարմարա մի տեսակ )))) Ըստ որոշ մարդկանց՝ եթե նախարար է, նա հաց չի ուտում, ջուր ու սուրճ չի խմում)))))։

Հարգելի «որոշ մարդիկ», քանի՞ անգամ եք փորձել դիմակով սրճել )))))

Հ.Գ. Բացօթյա սրճարանների սահմանափակումը հանվել է դեռ երկուշաբթի օրվանից:

Հ.Գ.Գ. Մի ամբողջ սեղան էլ սոցիալական հեռավորություն է

Հ.Գ.Գ.Գ. Առողջ եղեք »:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին